Sunday, January 30, 2011

ՀԱՅ ՀԱՔԵՐՆԵՐԸ ՀԱՍՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾԸ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՅՔԸ ԿՈՏՐՎԱԾ Է


Հայկական mozambicoArmeniCo հաքերական խումբն, ի պատասխան թուրք-ադրբեջանական հարձակման, կոտրել է http://sulh.az/  կայքը, որը պատկանում է ավտոբիզնեսով զբաղվող խոշոր ընկերությանը: Այս մասին PCNews.am-ին հաղորդեց խմբի անդամներից մեկը:
Կայքում տեղադրված է հետևյալ գրությունը` «Հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...»:
Հիշեցնենք, որ այսօր mPer0rshiP անունով հակերների խումբը կոտրել է Smart Systems-ի սերվերը: 295 հայկական կայքեր, որոնք օգտվում էին ընկերության առաջարկած հոսթինգից, այժմ կոտրված են:
Աղբյուրը՝ pcnews.am